ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնել ենք, այսօր՝ հունիսի 11-ին պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:35-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, 1 հոգի տեղում մահացել է, կա մոտ 10 վիրավոր և 4 անհետ կորած:

Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի, վիրավորների և անհետ կորածների ինքնությունը, ինչպես նաև, թե որ բնակարանում է տեղի ունեցել պայթյունը և փլուզումը:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարաները փլատակների տակից դուրս բերեցին ևս մեկ դի:

Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից էլ տեղեկցրել են, որ այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular