ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիան ներկայացրել է նոր հագուստի կանոնակարգ՝ պարտադրելով կանանց բուրկինիներ (ավանդական փակ լողազգեստ) կրել հանրային լողափերում:

Սիրիան երեքշաբթի օրը հրապարակել է նոր, պահպանողական հագուստի կանոնակարգ, որը պարտադրում է կանանց կրել բուրկինիներ կամ ամբողջական մարմինը ծածկող լողազգեստներ բոլոր հանրային լողափերում: Սա վերջին մշակութային փոփոխությունն է՝ իսլամականների առաջնորդությամբ ապստամբների կողմից Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելուց հետո:

Զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է, որ նոր ուղեցույցները մշակվել են «հանրային շահերի պահանջներին համապատասխան»:

«Հանրային լողափեր և լողավազաններ այցելողները, լինեն զբոսաշրջիկներ թե տեղացիներ, պարտավոր են կրել համապատասխան լողազգեստներ, որոնք հաշվի են առնում հասարակական ճաշակը և հասարակության տարբեր խավերի զգայունությունը», – ասել է զբոսաշրջության նախարար Մազեն ալ-Սալհանին Facebook-ում տեղադրված հրահանգում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular