ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով

ՍՊՈՐՏ

Մյունխենյան «Բավարիան» շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ձեռք բերելու համար «Միլանի» մարզիկներից հարձակվող Ռաֆայել Լեաուին։ Ինչպես հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրն իր սոցկայքի էջում, Գերմանիայի չեմպիոնները պատրաստ են իտալացիներին առաջարկել 60 միլիոն եվրո, գործարքում ներառելով նաեւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանին, որպեսզի կարողանան գլուխ բերել պորտուգալացու տեղափոխությունը։

Ռաֆայել Լեաուի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ անգլիական «Լիվերպուլն» ու կատալոնական «Բարսելոնան»։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Միլանը» պատրաստ է 70 միլիոնով վաճառել Լեաուին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular