ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. 

Օրեր առաջ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, 2018-ից այդ պաշտոնը զբաղեցնող Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական տվեց` հայտարարելով, թե անձնական պատճառներով է հեռանում։ Մինչդեռ լուրեր կային, որ ՔՊ-ում ունեցած խնդիրներով է պայմանավորված նրա հեռացումը։ Նրանից առաջ էլ պաշտոնից հրաժարական էր տվել Նոր Նորքի թաղապետը: Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է:

Եթե Նոր Նորքում արդեն իսկ «Հանրապետություն» կուսակցության հաջորդ ներկայացուցչը նշանակվեց վարչական ղեկավար, ապա Շենգավիթում դեռ հայտնի չէ՝ ով է փոխարինելու ՔՊ-ական Մկրտչյանին։ Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին՝ վարչական ղեկավարի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Անդրանիկ Մինասյանը։ Վերջինս աչքի է ընկել 2020-ին, երբ շեֆի՝ Ռազմիկ Մկրտչյանի հետ ծեծի էր ենթարկել համայնքապետարանի աշխատող Գեւորգ Պողոսյանին։ Հարուցվել էր քրեական գործ, որը նույն՝ 2020-ին էլ իրավապահները «ջրել» էին։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular