ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժողովը։ Տեղեկացանք, որ ժողովից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընտրություններ են տեղի ունենալու:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Ժողովի ընթացքում քննարկվելու են նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, գնահատվելու են կատարված աշխատանքները եւ հստակեցվելու առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղղությունները։ Այս երկօրյա ՀՅԴ հավաքին մասնակցելու են ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցներից, ու ՀՅԴ կուսակցության համար այն շատ կարեւոր նշանակություն ունեցող ժողով է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ժողովը Երեւան քաղաքից դուրս է լինելու:

Նշենք, որ ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչը Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է, իսկ 2023 թվականին Հայաստանի Գերագույն մարմնի ընտրությունից հետո պարզվեց, որ անդամներն են՝

Ավետիսյան Թադեւոս

Գալստյան Լիլիթ

Գեւորգյան Արգիշտի

Հակոբյան Վարդան

Մաթիլյան Հակոբ

Մանուկյան Գեղամ

Մեղրյան Պետրոս

Սաղաթելյան Իշխան

Սարգսյան Իգոր

Սիմոնյան Աշոտ

Ստեփանյան Խաչատուր

Վարդանյան Գերասիմ

Տոնոյան Տարոն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular