ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական գործակալի խաղն այլևս բացահայտ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա, որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում է 24News-ը` հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին։ Լրատվամիջոցի տեղեկություններով` Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Օրակարգում նաև հարցեր կան` կապված Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ։

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է Նիկոլ Փաշինյանի Անկարա մեկնելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին շրջանառվող տեղեկատվությունը։ «ՀՀ վարչապետի բոլոր միջազգային այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։

Տարածաշրջանում բռնկված նոր պատերազմի, Հայաստանին սպառնացող վտանգների ֆոնին այս այցի մասին տեղեկությունը վկայում է, որ Փաշինյանն անդադար խաղում է թուրք-ադրբեջանական տանդեմի պատվիրած խաղը, երկիրը տանում հերթական պարտության, ու չի էլ թաքցնում այլևս իր՝ թուրքական գործակալ լինելու հանգամանքը։ Բնական է, որ Իրանին ներքաշելով ծանր և հյուծիչ պատերազմի մեջ, տարածաշրջանում մեզ թշնամի ուժերը փորձելու են իրականացնել իրենց իդեա-ֆիքսը՝ «Զանգեզուրի միջանցքի» զավթումը։ Մի քանի տարի շարունակ Փաշինյանը հնարավորություն ուներ ամրապնդել Սյունիքի անվտանգությունը, բանակի իրական բարեփոխումներ անել, բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը, բայց միտումնավոր ձախողել է այդ գործը։ Եվ Հայաստանն այսօր կրկին կանգնած է պատերազմի վտանգի առջև՝ անպաշտպան ու դավաճանված։

Անահիտ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular