ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահի դրությամբ ամփոփելով առկա տեղեկատվությունը պետք է նշել.

Իրանի միջուկային որևէ օբյեկտ ոչնչացված չէ, հաստատապես պարզ է, որ վնասվել է Նաթանզի միջուկային համալիրի վերգետնյա հատվածը։ 

Վնասվել է Թավրիզի նավթավերամշակման գործարանը, վնասվել են նաև մի քանի քաղաքացիական ենթակառուցվածքներ Թեհրանում։ 

Չի հաջողվել շարքից դուրս բերել իրանական ՀՕՊ համակարգը, չնայած չհաստատված տեղեկատվություն կա Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքի շրջանում դրա ենթակառուցվածքներից մեկին հասցված հարվածի վերաբերյալ

Կան զոհեր բարձրաստիճան զինվորականության շրջանում, որոնք անփոխարինելի չեն։ 

Առավել ցավոտ է միջուկային առաջատար գիտնականների կորուստը։ Ընդ որում, գիտնականներին թիրախավորելն, ըստ էության, ահաբեկչական գործողություն է։ 

Քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ՝ այդ թվում, կանայք և երեխաներ։ 

Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն։

#հարափոփոխ_տարածաշրջանը

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular