ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհերի թիվն անցել է 310-ը․ Հնդկաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանի արևմուտքում Air India ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռի կործանման հետևանքով ավելի քան 310 մարդ Է զոհվել: Այս մասին հայտնում է New Indian Express թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 290 զոհի մասին: Խոսքը օդանավում, ինչպես նաև գետնին զոհվածների մասին է, քանի որ ինքնաթիռն ընկել է բնակելի տարածքի վրա:

Հիշեցնենք՝ նախօրեին  ուղևորատար ինքնաթիռ է կործանվել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում՝ Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտ։ 

Նշվում էր, որ ինքնաթիռը կործանվել է բնակելի թաղամասում։ 

ԶԼՄ–ների տվյալներով` ինքնաթիռը պատկանում է Air India-ին և ուղևորվում էր դեպի Լոնդոն։ Վթարի վայր տանող ճանապարհները փակ են։ Դեպքի վայրում արտակարգ ծառայությունների բրիգադներ են աշխատում:
Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ Օդանավում գտնվողներից 169–ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53–ը՝ Մեծ Բրիտանիայի, 7–ը՝ Պորտուգալիայի, 1–ը՝ Կանադայի:
Ուղևորներից մեկը փրկվել է. նա դուրս է թռել ինքնաթիռից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular