ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից․ «Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Վերջինս ձերբակալվել է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության մեղադրանքներով»,- նշեցին ՀԿԿ-ից։

Հիշեցնենք՝ Աբրահամյանն այս պահին արդեն իսկ ունի մեղադրյալի կարգավիճակ «Ավազահատիկ»-ի գործով։ Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի՝ 2000 թվականին հիմնադրված «Ավազահատիկ» ընկերությունը Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։ Բացի այդ, պարզվել էր, որ Նորամարգ համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան հողատարածքի վարձակալության վերաբերյալ․ այդ տարածքում ընկերությունը զբաղվում էր ավազի հանույթով։ Համայնքի ղեկավարը պահանջել էր լուծարել «Ավազահատիկ»-ի տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը։ Դատարանը բավարարել էր հայցադիմումը, ինչից հետո նոր պայմանագիր էր ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։ Այդ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել էին Հովիկ և Հենրիկ Աբրահամյաններին, Ալիկ Սարգսյանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular