ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով անել ամեն ինչ՝ ապահովելու համար Իրանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունը։

Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում էին Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլն Դուբայ չվերթները։

«Այս չվերթների ուղևորների թվում կան հայկական ծագում ունեցող քաղաքացիներ, որոնք մեկնում էին ԱՄԷ։

Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի կողմից տասնամյակներ շարունակ ադրբեջանական հասարակության մեջ տարածվող հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև Բաքվում հայտնված հայերի ձերբակալության և դաժան վերաբերմունքի հայտնի փաստերը՝ ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ՝ կանխելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայազգի անձանց՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ հնարավոր անօրինական գործողությունները։

Այս ուղևորների հարազատների խոսքով, որոնք կապ են հաստատել ՌՀՄ-ի հետ, Դուբայ մեկնող մեր հայրենակիցները ներկայումս դադարեցրել են կապը»։

Ռուսաստանի հայերի միությունը նաև կոչ է անում «Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը անել հնարավոր ամեն ինչ՝ Բաքու իրենց կամքին հակառակ վայրէջք կատարած հայերի անվտանգությունն ապահովելու համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular