Իսրայելում նվազեցրել են բնակչության համար սպառնալիքի մակարդակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելական բանակը իջեցրել է բնակչության համար սպառնալիքի մակարդակը՝ նշելով, որ տեղի բնակիչներն այլևս կարիք չունեն մշտապես գտնվելու ապաստարանների մոտ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հրեական պետության թիկունքի հրամանատարության հայտարարությունը։
«Բնակիչները այլևս կարիք չունեն գտնվելու պահպանվող տարածքների մոտ», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի որոշ դեսպանատներ փակվել են Իրանին հասցված հարվածի պատճառով։