Հնդկաստանից արտահանված iPhone-ների 97%-ը ուղարկվել է ԱՄՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Foxconn-ը 2025 թվականի մարտ-մայիսին Հնդկաստանից ԱՄՆ է արտահանել $3.2 միլիարդ արժողությամբ iPhone-ներ, որոնցից շուրջ 97%-ը ուղարկվել է հենց ԱՄՆ։ Այս թիվը գերազանցում է 2024-ի 50% միջին ցուցանիշը՝ ցույց տալով, որ Apple-ը արագորեն վերակենտրոնացնում է արտադրությունն ու արտահանումը՝ շրջանցելու Թրամփի կողմից Չինաստանի վրա սահմանված բարձր մաքսային սակագները։
Տվյալները փաստում են, որ Հնդկաստանից արտահանումները հիմնականում այլևս չեն ուղղվում Եվրոպա (Նիդերլանդներ, Չեխիա, ՄԹ), այլ գրեթե բացառապես՝ ԱՄՆ։ Ընդամենը 2025-ի առաջին հինգ ամիսներին ԱՄՆ է արտահանվել $4.4 միլիարդ արժողությամբ iPhone, արդեն գերազանցելով 2024-ի ամբողջ տարվա ցուցանիշը ($3.7 միլիարդ)։
Թեև Թրամփը քննադատել է Apple-ին՝ Հնդկաստանում արտադրություն մեծացնելու համար, ընկերությունը շարունակում է խթանել արտահանումները այնտեղից՝ խնայելով միլիարդավոր դոլարներ։ Ըստ կանխատեսումների՝ 2025-ին «Made in India» iPhone-ները կարող են կազմել մինչև 30% ընկերության գլոբալ առաքումների ծավալից, փոխանցում է CNN-ը։