ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը հայտնել է՝ ինչու է հարվածել Իրանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակը ստիպված էր հարվածել Իրանին, քանի որ վերջինս գաղտնի մշակում էր միջուկային զենքի բոլոր բաղադրիչները: Նման հայտարարություն են արել իսրայելական բանակի ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջին ամիսների ընթացքում կուտակված հետախուզական տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ իրանական ռեժիմը մոտենում է անդառնալիության կետին։ Իրանական ռեժիմը առաջ է տանում միջուկային զենքի մշակման բոլոր մասերը տեխնոլոգիապես բարելավելու գաղտնի ծրագիր»,- ասվում է հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ իրանցի գիտնականները գաղտնի աշխատում էին միջուկային զենքի բաղադրիչների մշակման վրա, ուստի «Իսրայելը այլընտրանք չունի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular