ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի 12 նահանգներում առնվազն 95 մարդ է վիրավորվել  Իսրայելի գիշերային հարվածների հետևանքով, մեկ փրկարար զոհվել է: Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Մոջթաբա Խալիդին:

«Երկրի 12 նահանգներում շարունակվում են փրկարարական գործողությունները: Միջադեպի ժամանակ 95 հայրենակիցներ վիրավորվել են և տեղափոխվել բժշկական կենտրոններ, իսկ 26-ին օգնություն է ցուցաբերվել պատահարի վայրում: Ցավոք, մեր փրկարարներից մեկը զոհվել է Արևելյան Ադրբեջանի նահանգում իրականացված գործողության ընթացքում: Արտակարգ ծառայությունների ևս մեկ  աշխատակից վիրավորվել է Քասր-ե Շիրինի շրջանում և այժմ բուժում է ստանում», - մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը:

Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են նաև Իրանի բարձրաստիճան հրամանատարներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ կան նաև զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, որոնց հստակ թիվը չի նշվում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular