ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում, երեք երթևեկելի գոտիներից միջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին՝ հետադարձ կատարողների համար:

Արգիշտիի փղոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, որոնցից առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել դեպի «Հաղթանակի» կամուրջ և Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Այդ գոտուց հնարավոր կլինի կատարել ձախ շրջադարձ դեպի Ոսկերիչների փողոց: Հակառակ ուղղությամբ՝ «Հաղթանակի» կամրջից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով, որոնցից առաջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար. այդ ճանապարհահատվածում կտեղադրվի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառ:

Արգիշտիի փողոցի՝ «Երևան» պլազային հարող հատվածում, ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:

Միաժամանակ Խորհրդարանի փողոցի կողմից կթույլատրվի մուտքը միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular