ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. Ուիթքոֆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրեա ժողովրդի համար անհավանական ընկեր է. ամենայն հարգանքով Իսրահելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. timesofisrael.com-ի փոխանցմամբ` այս մասին Նյու Յորքում հրեական «Յունայթեդ Հաթզալա» արտակարգ իրավիճակների փրկարարական խմբի համար կազմակերպված դրամահավաք գալա-երեկոյի ժամանակ ասել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նկատի ունենալով, թե որքան բան է անում ԱՄՆ ղեկավարն Իսրայելի համար:

«Նա այնքան յուրահատուկ մարդ է, նա հրեա ժողովրդի անհավանական ընկերն է: Ամենայն հարգանքով վարչապետ Նեթանյահուի նկատմամբ, որի հետ ես այսօր խոսեցի, բայց կարծում եմ, որ նախագահ Թրամփը կարող է լինել առաջին գործող նախագահը, որը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ», - ասել է Ուիթքոֆը: Սրան ի պատասխան ներկաները ծափահարել են:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ընդգծել է, որ Թրամփի առաջնորդությունը «անսասան է Իսրայելի գոյության և բարգավաճման իրավունքը պաշտպանելու հարցում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular