ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի աղոթք՝ բանակում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Վարդենիսի  շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկը պատմեց, որ հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները, որտեղ սահման պահող տղաներն աղոթում են։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ՊՆ-ն դեռեւս տարեսկզբին է հրահանգել մարտական դիրքերից հեռացնել հոգեւոր անկյունները, պարզապես վերջին շրջանում ավելի խստացրել են եւ անցել գործուն քայլերի։ Պաշտպանական գերատեսչությունից, բնականաբար, չհաստատեցին տեղեկությունը․ «Չի համապատասխանում իրականությանը»։

Ի դեպ, ավելի վաղ էլ գրել էինք, որ կառավարությունը շրջաբերական է իջեցրել ՏԻՄ-երին` միջպետական ճանապարհներից խաչերը հեռացնելու մասին: Այս լուրն էլ էին սկզբում հերքում։ Ակնհայտ է, որ իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը միայն հոգեւորականների կուսակրոնության խախտմամբ եւ կաթողիկոսին հեռացնելու տեսլականով չէ պայմանավորված, այլ առավել խորքային պատճառներ կան:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular