Մխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներով
ՍՊՈՐՏ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն և Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի «Լոս Անջելես Չարջերսի» հարվածող Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներով։
« Սա պարզապես տեսանյութ չէ։
Սա ֆուտբոլի հանդիպում է ֆուտբոլի հետ»,- նշված է ինստագրամյան իրապարակման մեջ։
25-ամյա Դիքերը ներկա է եղել «Ինտերի» մարզմանը Լոս Անջելոսում, որտեղ «Ինտերը» պատրաստվում է Ակումբային աշխարհի առաջնությանը։
Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում՝ հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Միլանյան ակումբն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին մեքսիկական «Մոնտերեյի» դեմ։
Տեսանյութն այստեղ