Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանա-իսրայելական կոնֆլիկտի ֆոնին Իսրայելի սերտ դաշնակից Բաքուն սեփական կեղտոտ հետքերը թաքցնելու և Թեհրանի դեմ պատերազմում հրեական պետությանն աջակցելու փաստից միջազգային հանրությունը շեղելու շարժառիթով կրկին թիրախավորել է հայությանը:
«Իրանում բնակվող հայերը, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, տվյալներ են հավաքում երկրի ՀՕՊ համակարգի, Ռազմաօդային ուժերի տեղակայման, ինչպես նաև Իսրայելին ուղղված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի թիրախների և հետագծերի վերաբերյալ»:
Նման զառանցանք է հրապարակել ադրբեջանական իշխանական քարոզչակայքերից Մինվալ-ը:
Ըստ սույն պարբերականի վառ երևակայության, «հայ-իրանական սահմանին գործող ԵՄ առաքելության հետ մեկտեղ, այս տեղեկատվությունը փոխանցվում է արտասահման, իսկ այնտեղից հասնում է Իսրայել»:
«Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները սպասվող արդյունքին չհասնելու պատճառներից մեկը՝ չնայած պաշտպանական և հարձակողական համակարգերի երկարամյա նախապատրաստմանը և անընդհատ կատարելագործմանը, հենց ներսից տեղեկատվության արտահոսքն էր:
Այս համատեքստում Իրանում բնակվող հայերը, Հայ եկեղեցին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելությունը հատուկ դեր են խաղում»,-նշված է հոդվածում, որում Բաքվի երևակայությունը զավեշտ ու խղճահարություն է առաջացնում:
Հատկանշական է նաև, որ Փաշինյանի՝ Հայ եկեղեցու դեմ հայտարարված կեղտոտ արշավը համընկնում է նման հրապարակումների հետ, որոնց թիրախում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Եվ սա, բնականանար, պատահական չէ...