ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն

ՖՈՏՈ

ֆիլիպս անունը մի ժամանակ գրեթե կախարդական էր հնչում։ Կոմպակտ կասետներ, CD-ներ, հեղափոխական լամպեր, առաջին ռադիոներ և հեռուստացույցներ՝ բոլորը մի պահ ունեին Philips-ի լոգոն։ 2000-ականների սկզբին ընկերությունը իսկական հսկա էր, էլեկտրոնիկայի արտադրողների շրջանում աշխարհում երրորդ տեղում էր և ուներ 350 հազար աշխատակից։ Թվում էր, թե դա հավերժ կտևի։ Բայց այսօր նրա նախկին մեծությունից մնացել է միայն հին սարքերի վրայի գրածը։ Ինչպե՞ս պատահեց, որ ինժեներական հզորության խորհրդանիշներից մեկը հայտնվեց տեխնոլոգիական մրցավազքի եզրագծին։

Philips-ի պատմությունը սկսվել է 1891 թվականին լամպերով։ Գերարդ Ֆիլիպսը՝ կրթություն ստացած և հավակնոտ ինժեները գործարան բացեց էյնդհովենում։ Ամեն ինչ դասական էր, հայրը փող էր տվել և նա հին կաշվեգործարանը վերածել էր լամպերի արտադրության  վարձելով 35 աշխատող։ Բայց սկիզբը հաջող չէր:

Բիզնեսը խորտակումից փրկեց նրա կրտսեր եղբայրը՝ Անտոնը, ով առևտրային ոճի մարդ էր։ Միասին էլ նրանք արեցին անհնարինը և արդեն 1897 թվականին Philips-ը տարեկան վաճառում էր 630 հազար լամպ։ Այդպես էլ սկսվեց այդ տեխնոլոգիական հսկայի պատմությունը։ 20-րդ դարի սկզբին Philips-ը Եվրոպայում լամպերի չորրորդ խոշորագույն արտադրողն էր։ Սակայն ընկերությունն իսկական հեղափոխություն կատարեց 1914 թվականին, երբ հիմնադրեց իր սեփական գիտական ​​լաբորատորիան։ Ժամանակի լավագույն մտքերն էին աշխատում Ֆիլիպսի տանիքի տակ, նույնիսկ Ալբերտ Այնշտայնն էր այնտեղ, և արդյունքները երկար սպասել չտվեցին։

Ռենտգենյան սարքեր, շարժական Metalix Junior սարքեր, էներգաարդյունավետ գազապարպումային լամպեր, Philips-ը լամպերի գործարանից արագորեն վերածվեց իսկական տեխնոլոգիական հրեշի։

1963 թվականին էլ Philips-ն արեց մի բան, որը փոխեց զվարճանքի արդյունաբերությունը, թողարկվեցին կոմպակտ ձայնային կասետներ: Արդեն կարելի էր երաժշտություն լսել մեքենայում, փողոցում, ամենուր։ Այնուհետև ընկերությունը սկսեց CD-ների, DVD-ների և Blu-ray–ի և շատ այլ բաների արտադրությունը։ 1980-ականներին Philips-ն առաջատարն էր, Եվրոպայում յուրաքանչյուր երկրորդ ընտանիք տանն ուներ Philips-ի ինչ-որ բան՝ հեռուստացույց, ձայնագրիչ, լամպ կամ էլեկտրական սափրիչ։

Բայց որքան բարձր ես թռչում, այնքան ավելի ցավոտ է անկումը։ Ճապոնացիները հայտնվեցին հորիզոնում։ Sony, Panasonic, Toshiba, նրանք արտադրում էին սարքավորումներ ավելի էժան և արագ, իսկ  Ֆիլիպսը ծանրաքարշ եվրոպական միավորում էր, մեկ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է անցնել տասնյակ հաստատումների միջով, նորարարությունը դանդաղում էր, ապրանքներն ուշ էին գնորդին հասնում։

Առաջին տագնապը հնչեց 1981 թվականին 2.2 միլիարդ դոլարի կորուստներով։ Դա ցնցում էր այն ընկերության համար, որը կարծում էր, որ անպարտելի է։ Նշանակվեց նոր տնօրեն՝ Վիս Դեկերը, ով զտումներ սկսեց, փակեց գործարանների 30 %-ը և ազատեց աշխատակիցների մեկ քառորդին։ Բայց իրավիճակը, այնուամենայնիվ, միայն վատթարացավ։ Ինչո՞ւ այդպես եղավ: Philips-ը երկար ժամանակ ապրել է այն պատրանքով, որ Philips ապրանքանիշն ինքնին վաճառք է, որակն ու հեղինակությունն են որոշում ամեն ինչ։ Բայց շուկան փոխվել էր, մարդիկ ավելի ու ավելի շատ էին ընտրում ոչ թե «ավանդույթները», այլ գինը և հարմարավետությունը, իսկ չինացի և կորեացի արտադրողները պատրաստ էին առաջարկել երկուսն էլ։ Philips-ն այսօր ավելի շատ լեգենդար ապրանքանիշ է։ Նա փլուզվեց, քանի որ չնկատեց փոփոխություններ և չափազանց շատ վստահեց անցյալի փառքին, նա կորցրեց արագությունը։ Բայց նա պատմության մեջ կմնա որպես այն ընկերությունը, որն աշխարհին տվեց կոմպակտ կասետները և CD-ները, լուսավորեց միլիոնավոր տները, սովորեցրեց մարդկանց մեքենայում երաժշտություն լսել, տանը ֆիլմեր դիտել և վստահել տեխնոլոգիաների որակին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular