ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Իլհամ Ալիևը քննադատել էր Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի իշխանություններին ԵՄ-ի հետ սիրախաղ անելու և Ֆրանսիայից զենք ստանալու համար, բայց հիմա նա ինքն է արագացրել ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման գործընթացը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ներսում բռնաճնշումների թափանիվ է պտտվում նրանց դեմ, ովքեր կոչ են անում բարեկամության, գրում է politnavigator.news–ը:

Մասնավորապես, այդպիսի լակմուսի թուղթ դարձավ Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությունը Բուլղարիայում ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարաշտաբային «Վճռական ուժ 2025» զորավարժություններին: Զորավարժությունների հայտարարված նպատակը «հրամանատարների և շտաբների հմտությունների կատարելագործումն է ստորաբաժանումների կառավարման գործում դաշինքի ստորաբաժանումների փոխազդեցության շրջանակներում»: Այսինքն միտումնավոր ընդգծվում է, որ ադրբեջանական բանակը սովորում է փոխազդել ընդհանուր համակարգի շրջանակներում: Այդ նպատակով, զորավարժություններից առաջ, Հանրապետության պաշտպանության նախարարությունը համատեղ զորավարժություններ կազմակերպեց ՆԱՏՕ-ի հետ «Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի» շրջանակներում, որտեղ զորավարժությունների թեմա հայտարարվեց ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունների պլանավորման գործընթացը:

Այսպիսով, իրականացվում է այն, ինչի մասին նախկինում մենք բազմիցս խոսել ենք, Անկարայի և Բաքվի միջև ռազմական դաշինք ստեղծելու մասին 2021 թվականին ընդունված Շուշիի հռչակագիրը, որին վերջերս միացել է նաև Տաշքենդը,  հանդիսանում է ցատկահարթակ Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի հանրապետություններին ՆԱՏՕ-ի ուղեծրում ներգրավելու  և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա և ավելի արևելք առաջխաղացման համար։

Եվ խնդիրն այն է, որ այդ նախագծում Ադրբեջանը խաղում է փոխանցման մեխանիզմի դեր Արևմուտքից Թուրքիայի միջոցով դեպի թյուրքական հանրապետություններ և նույնիսկ Տաջիկստան։ Հետևաբար, այն, ինչ հիմա տեղի է ունենում, ոչ միայն խզում է, այլ նաև Բաքվի կողմից Մոսկվայի հետ բախման ամբողջական գծի կառուցում, ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև Ռուսաստանի հարավային սահմանների ամբողջ պարագծով։ Հենց դրա պատճառով ենք տեսնում բռնաճնշումների ալիք Ադրբեջանի ներսում, որտեղ իսկական «վհուկների որս» է սկսվել։ Օրինակ Հաղթանակի օրվա տոնակատարություններից անմիջապես հետո ձերբակալվել է  Իմիշլիի շրջանային մասնաճյուղի ավագանու նախագահ Սալեհ Սամեդովը։ Իրականում նա տուժել է Սուրբ Գեորգի ժապավենը և Հաղթանակի դրոշն օգտագործելու համար։

Շատ հասարակական գործիչներ վախենում են, որ Սամեդովն այդ խորհրդանիշներն օգտագործելու համար կմեղադրվի դավաճանության մեջ, ինչն Ադրբեջանում պատժվում է երկարատև ազատազրկմամբ։

Մինչ այդ հրապարակախոսներ Իբրահիմ Հասանովը և Իբրահիմ Հումբատովը դատապարտվել էին համապատասխանաբար 14 և 13 տարվա ազատազրկման «Ռուսաստանի օգտին լրտեսություն» և «դավաճանություն» մեղադրանքներով։ Սակայն, իրականում նրանց «հանցագործությունը» ընդամենը Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության կոչերն են։ Նմանատիպ ճակատագիր է ունեցել նաև Ադրբեջանի քաղաքագետ և լրագրող Նազաքեթ Մամեդովան, որը լուսաբանել է Հատուկ ռազմական գործողությունը։ Նա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դավաճանության հոդվածով։

Այս բռնաճնշումներին զուգահեռ, Ադրբեջանում փակվում են ռուսական հեռուստաալիքները։ Օրինակ, փակվել է ոչ միայն «Ցարգրադը», այլ նաև համեմատաբար ապաքաղաքական «Մաթչ ԹՎ» սպորտային ալիքը։ Դրա հետևում թաքնված է Բաքվի միտումնավոր քաղաքականությունը Ռուսաստանին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճնշելու համար։ Որոշ փորձագետներ մատնանշում են բրիտանական հետախուզության ազդեցությունը Բաքվում նման որոշումների ընդունման վրա։

Այս մեթոդաբանությունը, Ադրբեջանի օրինակով, տարածվում է նաև Կենտրոնական Ասիայում, ինչը վերջերս ցուցադրվեց Ղրղզստանում, որտեղ ձերբակալվեցին Ռուսական տան աշխատակիցներին: Եվ մեկ միասնական սխեմայի համաձայն ընդունվում են լեզվի մասին օրենքներ, իրականացվում են լիակատար ապառուսականացման արշավներ:

Իսկ Ղազախստանում, կառավարամետ TG Yurta Analysts-ում նախկին հատուկ ծառայությունների գնդապետ Դարխան Դանիյարովն իր համեստ Telegram ալիքը ներառել է ռուսական Proxy Media-ի ցանկում կոչ անելով ընդունել Ադրբեջանի փորձն անցանկալի ռեսուրսների, բլոգերների և ալիքների գործունեությունն արգելելու հարցում: Այս ամենը շատ մտահոգիչ է, և ողջամիտ միտք է առաջանում այն մասին, թե արդյո՞ք ժամանակը չէ ինչ-որ կերպ սկսել ազդել ադրբեջանական բիզնեսի վրա, հաշվի առնելով այն, որ միայն անցյալ տարի Ռուսաստանից Բաքու է փոխանցվել 410 միլիոն դոլար: Ինչ-որ կերպ մենք պետք է կանգնեցնենք այն տաք գլուխներին, ովքեր ցանկանում են կրկնել «անկախ» մեկի տխուր փորձը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular