ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանը պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին

ՍՊՈՐՏ

Sportitalia-ի լրագրող Տանկրեդի Պալմերին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և ներկայացրել, թե ինչպես է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել ԱՄՆ-ում բնակվող հայ վարորդի ուղերձին։

Պալմերին այժմ Լոս Անջելեսում է և «Ինտերի» մարզաբազա ուղևորվելիս հանդիպել է հայ տաքսիստի։ Վերջինը հայերենով ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ամենալավ ֆուտբոլիստն ես»։

Պալմերին հանդիպել է Հայաստանի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուին և ցույց տվել նրան վարորդի ուղերձը։ Հայ ֆուտբոլիստը պատասխանել է. «Շատ շնորհակալ եմ։ Հուսով եմ` լավ եք, մի օր կհանդիպենք»։

Մխիթարյանն այժմ «Ինտերի» հետ ԱՄՆ-ում է և պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնության առաջին խաղին։ Միլանյան ակումբը մրցաշարի E խմբում է ու հունիսի 18-ին պայքարը կսկսի մեքսիկական «Մոնտերեյի» դեմ խաղով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular