Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թեհրանն առաջիկա ժամերի ընթացքում հարձակումներ կկատարի Իսրայելի վրա՝ նոր զենքով: Այս մասին հայտնում է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը:
Հիշեցնենք` Իրանը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ: Իրանը անօդաչու թռչող սարքերով ոչնչացրել է Իսրայելի հեռահար ՀՕՊ համակարգը, պնդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Հաղորդվում է, որ վերջին 72 ժամվա ընթացքում Իրանը հարվածներ է հասցրել 545 անօդաչու թռչող սարքերով։