ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում՝ մարդասիրական օգնության կենտրոնի մոտակայքում, իսրայելական ուժերի կողմից հունիսի 17-ին սպանվել է 45 քաղաքացի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական հարվածների հետևանքով հունիսի 16-ին զոհվել էր 51 պաղեստինցի, որոնցից 36-ը՝ օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված մարդկանց թիրախավորման հետևանքով։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 27-ից ի վեր մարդասիրական օգնություն փնտրողների շրջանում զոհերի թիվը հասել է 338-ի, իսկ վիրավորներինը՝ 2831-ի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular