ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի զինված ուժերի կողմից Իսրայելի տարածքում իրականացված հրթիռային հարվածները լիովին կաթվածահար են արել Թել Ավիվը։  Այս մասին հայտնում է իրանական Fars  հեռուստաալիքը։

Տեղեկությունների համաձայն՝ մարդիկ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են ռմբապաստարաններում։ Օտարերկրյա դիվանագետները, դեսպանատների աշխատակիցները և Իսրայելի քաղաքացիները ներկայում ցամաքային ճանապարհով լքում են երկիրը՝ հատելով Հորդանանի հետ սահմանը, ինչպես նաև Միջերկրական ծովով մեկնում են դեպի Կիպրոս։

Նշվում է, որ հրթիռային հարվածները հանգեցրել են էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարման խափանումների։

Իրանական SNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հունիսի 16-ի ուշ երեկոյան խոշոր հարձակում է սկսել՝ «բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով օկուպացված պաղեստինյան տարածքների վրա՝ որպես «Իրական խոստում III» գործողության մաս»:

Իր հերթին, ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտնել է Իսրայելի ռազմական հետախուզության կենտրոնին և իսրայելական հետախուզության՝ «Մոսադ»-ի կենտրոնին հարվածելու մասին։

«Հունիսի 17-ի վաղ առավոտյան ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի կործանիչները, չնայած բարձրակարգ պաշտպանական համակարգերի առկայությանը, հարված են հասցրել սիոնիստական ​​ռեժիմի բանակի «Աման» կոչվող ռազմական հետախուզության կենտրոնին և Թել Ավիվում սիոնիստական ​​ռեժիմի «Մոսադ»-ի ահաբեկչական գործողությունների և հանցագործությունների պլանավորման կենտրոնին, և կենտրոնն այժմ այրվում է», - նշված է հայտարարության մեջ։

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular