Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչո՞ւ դեմ քվեարկեցիք Ձեր իսկ հեղինակած նախագծին, երբ ընդամենը րոպեներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էիք, որ սխալ է նախագիծը հետ կանչելը, ցիտում էիք Նիկոլ Փաշինյանին, որը դրական է վերաբերվել այդ նախագծին ու գաղափարին»,- հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին:
Խոսքը բանակից փողով ազատվելու աղմկահարույց նախագծի մասին է։ «Ես հավատարիմ եմ խմբակցությանը, դեմ չգնացի խմբակցության որոշմանը»։ Բայց օրեր առաջ խմբակցությունը փակ նիստ էր արել եւ արտահայտել իր դիրքորոշումը, որ դեմ է, եւ Ձեզ էլ հորդորել էր՝ հետ կանչել նախագիծը, սակայն Դուք անմռունչ առաջ էիք տանում նախագիծը, որն օրեր առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել։
Սարգսյանն ասաց, որ ինքն արդեն ամեն ինչ ասել է: Գուցե Փաշինյանի՞ց եք sms ստացել։ «Ոչ, չեմ ստացել»։ Նշենք, որ Հայկ Սարգսյանը նույնպես ցանկանում է ՔՊ վարչության անդամ դառնալ եւ ինքնառաջադրվել է անդամության թեկնածու։ Ընտրությունները կայանալու են աշնանը` ՔՊ համագումարի ժամանակ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում