ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները պատասխանատու է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի համար, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկյանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանին հարվածելու ծրագրերի մասին։ Պեզեշկյանը նշել է, որ Իրանի ժողովուրդը չի ձգտում այս պատերազմին. «Մենք չենք ձգտում պատերազմի և չենք սկսում պատերազմ»,– ասել է նա ընդգծելով, որ Իրանն ագրեսոր չէ, գրում է eadaily.com–ը: 

«Ընկեր գեներալ» հեռագրային ալիքն է գրել Իրան-Իսրայել պատերազմի երեք հիմնական քեյսերի մասին, որոնք կարևոր են Հայաստանի համար.

«Միջուկային քեյսը։ Քո վրա կարող են հարձակվել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը գոհ չէ քո «միջուկային» շարժումներից։ Քեզ ռմբակոծում են, քանի որ, ինչ-որ մեկի կարծիքով, դու անվտանգության խնդիր ես ստեղծում։ Մեծամորի ԱԷԿ-ը փակելու Թուրքիայի կողմից արդեն սկսված արշավը լավ տեղավորվում է նման սցենարի շրջանակներում, որը կարող է ավարտվել ներխուժմամբ և բռնությամբ։

Լոգիստիկայի քեյսը։ Իրանն աշխարհի իրական խաչմերուկ էր, որի միջով անցնում էին Միջին միջանցքի երեք ճյուղերը, հարավից հյուսիս երթուղիները։ Անկայունությունն ու քաոսն իրանական կապը դուրս են մղում համաշխարհային լոգիստիկայից և վնասում են Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տնտեսություններին։ Եթե այս ռազմական հակամարտությունը մոտ ապագայում չլուծվի, մեծ տերությունների աչքերը կուղղվեն դեպի Հայաստան։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանն արտաքին կոնտուրում անկախ միավոր չէ՝ որոշումները նրա փոխարեն կկայացնեն թուրքերը։ Եվ այս դեպքում վճռորոշ գործոնը բնավ չի լինի Հայաստանի ինքնիշխանությունը, այլ կլինի բեռների հոսքի վերականգնման արագությունը։

Քաղաքական քեյսը։ Վերջին շրջանում Իրանը չի եղել Հայաստանի հետ կապված Ադրբեջանի համար զսպող գործոն, ինչը հեշտությամբ ապացուցվում է Իլհամ Ալիևի անամոթ և վստահ վարքագծով։ Իրականում, Իրանը «վաճառել» է Հայաստանը թուրքերին փոխարենը ստանալով տարածաշրջանային լոգիստիկա։ Սակայն, ինչպես Ռուսաստանի դեպքում, դա հնարավոր է դարձել բացառապես Իրանի նկատմամբ Հայաստանի անտարբեր վերաբերմունքի շնորհիվ։ Իրանը Հայաստանից միայն ուզում է, որ Զանգեզուրի միջանցքի հարցը չզարգանա, եթե Իրանը հիմա դիմանա և կարողանա արագ լուծել հակամարտությունը, ապա նոր թափով կզբաղվի դրանով։ Եվ կրկին, դա տեղի կունենա շրջանցելով Հայաստանը, որի կարծիքը չի հետաքրքրում իր հարևաններից ոչ մեկին, քանի որ բոլորը գիտեն, թե ով է այսօր տարածաշրջանում իրական ուժը։ Տեսականորեն, իհարկե, Հայաստանը պարտավոր էր Իրանի հետ հարաբերություններ կառուցել բոլորովին այլ, ավելի խելացի և խորամանկ ձևով, որպեսզի դրա միջոցով հնարավոր լիներ ճնշում գործադրել թուրքերի, ռուսների և ամերիկացիների վրա և կապ հաստատել Չինաստանի և ԵՄ-ի հետ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular