ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Չարիքի իշխանությունը շարունակում է թիրախավորել մեր արժեքները, մեր եկեղեցին ու մեր ժողովուրդը։ Այն լավ է հասկանում, որ Հայաստանում այլևս հենարան չունի և մերժված է հանրության բոլոր շերտերի կողմից։ Բնական է՝ իր իշխանությունը երկարաձգելու, իր տերերի հանձնարարությունները կատարելու և ազգակործան գործն ավարտին հասցնելու համար չարիքը ստիպված է գնալ ծայրահեղ քայլերի։
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նրա հարձակումն ու արժանապատիվ հայերի հետապնդումը դրա մեծագույն արտահայտությունն է: Այս պահին էլ չարիքի իշխանությունը փորձում է ձերբակալել հայտնի բարերար, մեր ժողովրդի արժանավոր զավակ Սամվել Կարապետյանին։

Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին և վստահեցնում՝ որքան էլ չարիքը փորձի քայքայել մեր միասնությունը, թուլացնել մեր ժողովրդին, քանդել պետության հիմքերը՝ միևնույն է նրան սպասում է միայն ու միայն ձախողում։ Համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը։
 
Մենք ամեն օր հիշեցրել ենք, որ հանուն Հայրենիքի և Պատվի այսօր լռելը վաղվա կործանումն է։ Հայաստան աշխարհի լիակատար ազատագրումը բոլորիս կոչումն է և մենք կիրագործենք դա՝ Աստծո կամքով և մեր ժողովրդի պահանջով։
Աստված մեզ զորավիգ և ապավեն։
 
Սրբազան Պայքար

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular