ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքական կողմը երեկ հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը նշել է, որ նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին կընդունի Ստամբուլում։ Ընդ որում, այստեղ ևս հերթական անգամ իր դերն է խաղացել թուրքերի սիրելի սիմվոլիզմը։

Փաշինյանին Ստամբուլում ընդունելու են աշխարհահռչակ Դոլմաբահչե պալատում։ Այդ պալատի կառուցումը սկսվել է Թուրքիայի 31-րդ սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ինի ժամանակ և կառուցվել է 1843-56 թթ․-ին։ Ճարտարապետական աշխատանքներն էլ իրականացրել են հայ ճարտարապետ Կարապետ Բալյանն ու նրա որդին՝ Նիկողոս Բալյանը։ Այսօրվա արժեքով այն ժամանակ ահռելի գումար է ծախսվել, որ համարժեք է գրեթե 2 միլիարդ դոլարի։

Էրդողանն այլ առաջնորդների սովորաբար ընդունում է Անկարայի իր նախագահական պալատում, բայց հատուկ Փաշինյանին ընդունելու համար ընտրել է Դոլմաբահչեն, որպեսզի հերթական անգամ նվաստացնի Փաշինյանին, ցույց տալու, որ այդ պալատը կառուցվել է սուլթանի հայ ծառաների կողմից։

Ավանդաբար թուրքական կողմը երբեք էլ ոչինչ հենց այնպես չի անում, իսկ սիմվոլիզմի դրվագները բազմաթիվ են, նույնիսկ 44-օրյա պատերազմում և դրանից հետո։ Այս կերպ Էրդողանը փորձում է միջազգային հանրությանը և հատկապես Հայաստանին, հերթական անգամ նվաստացնելու գնով, ցույց տալ, թե ով է տարածաշրջանում իրադրության տերը և ով ծառան։

Անահիտ Մովսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular