ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես վստահում եմ իմ բոլոր եղբայրներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը` կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին։

Բագրատ Սրբազանը պատահական չի համարում եկեղեցու դեմ Փաշինյանի սկսած արշավը։ Նա կարծում է, որ այս ամենը պլանավորված է, Փաշինյանն ու Փաշազադեն սինխրոն հայտարարություններ են անում, Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը։

«Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ։ Էն վերջին կետն է, որ եթե մենք զիջեցինք, գնաց, վերջացավ ամեն ինչ, մոռացե՛ք, որ մենք թափառական լինելուց բացի ուրիշ ճակատագիր կունենանք»,- ասում է Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular