ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ խարդախության,
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
3-ական դեպք՝ խուլիգանության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու,
2-ական դեպք՝ ինքնիրավչության, հողը փչացնելու և սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, մասնավոր ոլորտում լիազորությունները չարաշահելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, սուտ մատնության դեպքեր։

 Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️շորթման՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։

 ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով
1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular