ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին»

ՍՊՈՐՏ

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի A խմբի երկրորդ տուրում բրազիլական «Պալմեյրասը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց եգիպտական «Ալ-Ահլիի» դարպասը (2։0)։

Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց եգիպտական ակումբի հարձակվող Վեսամ Աբու Ալին՝ անզգուշաբար գրավելով սեփական դարպասը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց «Պալմեյրասի» արգենտինացի կիսապաշտպան Ֆալկո Լոպեսը՝ 59-րդ րոպեին կրկնապատկելով բրազիլական ակումբի առավելությունը։

Հիշեցնենք, որ հանդիպումն ընդհատվել էր 61-րդ րոպեին՝ եղանակային անբարենպաստ պայմանների, մասնավորապես՝ մարզադաշտին մոտեցող փոթորկի պատճառով։

Հաջորդ տուրում «Պալմեյրասը» կմրցի «Ինտեր Մայամիի», իսկ «Ալ-Ահլին»՝ «Պորտուի» հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular