Տարկետումներ են դադարեցվել. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությունն այսօր՝ հունիսի 20-ին կայացած նիստում որոշում է ընդունել դադարեցնել պարտադիր զինծառայությունից տրված տարկետումը մի շարք մարզիկների համար, որոնք նախկինում օգտվել էին այդ արտոնությունից՝ սպորտում ունեցած հաջողությունների հիմքով։
Որոշման հիմքում դրված է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության դիմումը, ըստ որի՝ Արամ Կարենի Հունանյանը, Արամ Արթուրի Գեղամյանը, Մանվել Արայի Սայադյանը և Նարեկ Գագիկի Սիմոնյանը այլևս չեն ընդգրկվում մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։
Այսպիսով, նշված մարզիկների համար վերացվել է պարտադիր զինծառայությունից տրված տարկետումը՝ ուժի մեջ մտնելով կառավարության որոշման հրապարակումից հետո։