ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին։

«Իհարկե, ցավալի է, բայց Հայաստանը, այնուամենայնիվ, ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր անդամ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցությունից մեծ դիվիդենտներ է ստանում իր ազգային տնտեսության համար։

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ամեն տարի վստահորեն մի քանի տոկոս է ավելացնում Հայաստանի տնտեսության աճին»,- նշել է Պեսկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular