Հայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն Իրանին հարվածելու դեպքում կարող է օգտագործել Դիեգո-Գարսիա բրիտանա-ամերիկյան բազան, որը տեղակայված է Հնդկական օվկիանոսում գտնվող կղզում: Հաղորդում է The Paper հրատարակությունը:
Աղբյուրները հայտնել են, որ Լոնդոնը զուգահեռ սցենարներ է մշակում այն դեպքում, եթե ԱՄՆ-ն որոշի միջամտել ուժային մեթոդներով։ Առավել հավանական է, որ Բրիտանիան չի առարկի, եթե ամերիկացիներն օգտվեն Դիեգո-Գարսիա համատեղ բազայից, որտեղ գտնվում են B-52 ռազմավարական ռմբակոծիչները: Դրանք կկիրառվեն իրանական միջուկային օբյեկտների դեմ։
«Լոնդոնի համար լավագույնը կլինի և՛ չխանգարել ամերիկացիներին, և՛ չօգնել», - եզրափակել է աղբյուրը: