Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության աշխատակիցները 16 մարդու են ձերբակալել Լուրեստան նահանգում իսրայելական հատուկ ծառայությունների համար աշխատելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Tasnim գործակալություն։
Նշվում է, որ ձերբակալվածները համացանցում զբաղվել են իսրայելամետ քարոզչական գործունեությամբ: