ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ «Եվրասիա» ընկերությունների խմբի խորհրդի անդամ Միկա Բադալյանի մարդիկ բոլորովին չէին հավատում, որ Հայաստանում կլինի Ռուսաստանցի գործարար և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը: Բադալյանը նման կարծիք է հայտնել ren.tv–ին տված հարցազրույցում։ Ըստ նրա Երևանի բնակիչները, ովքեր հունիսի 18-ի երեկոյան հավաքվել էին դատարանի շենքի դիմաց, մինչև վերջ չէին հավատում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կձերբակալի գործարարին։

«Բոլորը լավ հասկանում են, որ սա Սամվել Կարապետյանի դեմ պատիժ չէ։ Նրան դատում են քրիստոնյա լինելու համար։ Կարապետյանի ընտանիքն ասել է, որ դա հենց այնպես չեն թողնի, կռիվ կլինի։ Հայ եկեղեցին ուժեղ է, և նրան անհնար է հաղթել», - ասել է Բադալյանը։ Նա նաև հավելել է, որ Հայ եկեղեցու վրա հարձակումները կատարվում են Հայաստանը և ամբողջ հայ ժողովրդին ոչնչացնելու համար, և որ դա նաև «խաղ է Ռուսաստանի դեմ»։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Երևանի դատարանը երկու ամսով ձերբակալել է Սամվել Կարապետյանին։ Գործարարը մեղադրվում է հանրապետությունում իշխանությունը տապալելու կոչեր անելու մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին հայ ոստիկանները խուզարկել էին Սամվել Կարապետյանի երևանյան տունը, բայց հարյուրավոր մարդիկ էին հավաքվել տան բակում և «հակազդել» ոստիկանությանը։ Կարապետյանը հայտարարել էր, որ նրանք փորձել են ձերբակալել իրեն, ընդ որում «մասկի շոու» ներկայացմամբ։

Այս ամենը տեղի է ունեցել այն պատճառով, որ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրագույն հոգևորականների դեմ կոշտ հայտարարությունների ֆոնին իր աջակցությունն է հայտնել Հայ եկեղեցուն։

Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտարարել է, որ գործարարի դեմ առաջադրված մեղադրանքը անօրինական է։

Երկրի քաղաքացիները դուրս են եկել փողոցներ գործարարին աջակցելու համար բողոքի ակցիաներ անցկացնելու նպատակով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular