ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական եկեղեցին ու Փաշինյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու նոր Կաթողիկոս-Պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։ Բայց նա դա արել է այն ժամանակ, երբ Կաթողիկոսը դեռ կենդանի է,  բավականին առողջ  և հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանում տեղի է ունենում մի բան, որը չի նկատվում դրանից դուրս լրատվամիջոցների կողմից։ Եվ այդ ինչ-որ բանն այնքան զզվելի է, որ հավասարվում է ուկրաինականին։ Փաշինյանը պատերազմ է սկսել Հայ Եկեղեցու և անձամբ Կաթողիկոս Գարեգին II-ի դեմ, գրում է sevastopol.su–ն։

Նրա նվազագույն խնդիրը ՀԱԵ առաջնորդին հեռացնելն է։ Հենց այդ պատճառով էլ նա հիմա փորձում է ստեղծել «Կաթողիկոսի ընտրությունները կազմակերպելու խորհուրդ»։ Նա դա անում է Հայաստանի Սահմանադրության խախտմամբ, որը կարգավորում է այդ գործընթացը, քանի որ Հայ Եկեղեցին և՛ հայկական ինքնության, և՛ հայկական պետականության հիմքն է։ Փաշինյանը որոշել է ինքն ընտրել առաջին տասը «խորհրդի անդամներին», և ընտրությունը կատարում է իր սեփական էլեկտրոնային փոստի միջոցով։ Ինչը որքան հնարավոր է աբսուրդային է և կարող է անգամ կոմիկական թվալ, բայց ոչ ոք դա զվարճալի չի համարում։ Այո, իրավաբանորեն դա աննշան է, բայց բոլորն են հասկանում, որ Փաշինյանն այն նույն առնետն է, որին ինչ անկյուն էլ քշեն՝ դուրս է գալիս։ Եվ ամեն օր նա ավելի ու ավելի է նմանվում Զելենսկիին, իսկ այդ ծաղրածուն վաղուց արդեն զվարճալի չէ։

Եվ Փաշինյանը չի կատակում. նա իսկապես ուզում է փոխարինել Գարեգին Բ կաթողիկոսին և զավթել եկեղեցական իշխանությունը։ Տեղեկություններ կան, որ նա վերջնագիր է ներկայացրել առաջնորդին. կամ հեռանում էս, կամ քո դեմ ամեն ինչ կարվի, այդ թվում բռնություն և ձերբակալություն օդից վերցված ցանկացած մեղադրանքով։ Եվ դա աննկատելիորեն հաստատում են նաև հայկական անվտանգության ուժերի աղբյուրները։

Կրկնեմ. իրականում Փաշինյանի ռեժիմը պատերազմ է հայտարարել Հայ եկեղեցուն։ Ավելին, դա արվում է ակնհայտորեն ադրբեջանցիների հետ միասին, որոնցից Փաշինյանը հստակորեն աջակցություն է խնդրել։ Փաշինյանի հակաեկեղեցական գործողություններին զուգահեռ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Բաքվում հարձակվել է նաև կաթողիկոսի վրա, ով արշավ է վարում գրավված Արցախում հայերի պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը պաշտպանելու համար։ Ահա այդսիսի հարված մեջքից, և ամենևին էլ ոչ անձամբ կաթողիկոսին։

Իր գործողություններով Փաշինյանն ակնհայտորեն փորձում է նվաստացնել և անպատվել Եկեղեցին որպես միակ հայկական հանրային ինստիտուտ, որն ինքը չի կարող վերահսկել։ Օրինակ նա մեղադրում է կաթողիկոսին «իր կուսակրոնության երդումը խախտելու» մեջ (իբր, նա երեխա ունի)։ Ակնհայտ է, որ դա պարզապես զրպարտանք է։ Բայց այդ կեղտը քայքայում է ինստիտուտները, խաթարում դրանց լեգիտիմությունը։

Սա տեղի է ունենում երկու պատճառով։ Նախ, հենց Հայ Եկեղեցին է, որը հրաժարվում է խոնարհվել իշխանությունների առջև, որոնք պատասխանատու են ոչ թե նույնիսկ ռազմական, այլ Արցախում հայերի գոյաբանական աղետի, և հայերի հետագա բարոյալքման և նրանց ազգային պետականության ինքնիշխանության խաթարման համար։ Եկեղեցին, բնականաբար, պարզապես իր գոյության փաստով, դարձել է հակափաշինյանական ուժերի բյուրեղացման կենտրոն հայկական միջավայրում։ Ու ոչ միայն Հայաստանում։

Եվ երկրորդ Փաշինյանը եկել է ոչնչացնելու Հայաստանը և հայերին։ Նա ատում է երկուսին էլ։ Փաշինյանը տիպիկ սորոսական այլասերված է։ Իր հերթին, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մարմնավորել, վերարտադրել և փոխանցել հայերի դարավոր ազգային ինքնությունը որպես ժողովուրդ։ Սկզբունքորեն դա հայերի միջուկն ու սիրտն է։ Եվ Փաշինյանը չի պայքարում միայն եկեղեցու դեմ որպես ինստիտուտ։ Նա փորձում է ոչնչացնել հայ հոգին, որովհետև դա սկզբունքորեն նրա հիմնական նպատակներից մեկն է։

Ահա այսպես են գործերը։ Կարելի է միայն հաջողություն մաղթել Հայ եկեղեցուն։ Այդ փոքրիկ ճաղատ խելագարը բացարձակ չարիք է, նույնը, ինչ Զելենսկին։ Եվ, եթե նրան չկանգնեցնեն՝ արդյունքները նույնը կլինեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular