ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կոմիտեում կադրային ջարդը շարունակում է։ Վարչության պետեր են աշխատանքից ազատվել, ու ամենաուշագրավն այն է, որ ազատված պետերը պատահական մարդիկ չեն։

Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահը պաշտոնից ազատել է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին:

Իսկ ինչ սկանդալի մեջ էր հայտնվել Էդգար Պողոսյանը։

Ինչպես հայտնի է, «Հոկտեմբերի 27-ի» գործով հայտնի դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական վարույթ կար կաշառքի գործով, եւ կասկածելի հանգամանքներում կաշառքի գործով անցնող դատավորը երկիրը լքեց: Այս առեղծվածային փախուստի դեպքով պաշտոնեական անփութության համար մեղադրանք է առաջադրվել քննիչ Լեռնիկ Ստեփանյանին և Էդգար Պողոսյանին։ Ասել է թե` նախաքննական մարմինը մեղադրում էր, որ պաշտոնյաներն անգործություն են դրսեւորել, եւ դատավոր Ուզունյանը լքել է երկիրը:

Գործը հասավ դատարան, եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի գործով քննիչին և գործը քննած Հատուկ քննչական ծառայության (այժմ վերափոխված՝ Հակակոռուպցիոն կոմիտե) կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին արդարացրին, ու այս աղմկահարույց դեպքից հետո վերջիններս պաշտոնավարում էին. սակայն նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը Էդգար Պողոսյանին ազատել է պաշտոնից:

Նշենք, որ Սամվել Ուզունյանը մինչ օրս չկա։

Մյուս Վարչության պետը, որը համակարգից ազատվել է, Իրավական ապահովման վարչության պետ Էմմա Ավագյանն է։

Նկատենք, որ 15 օրից կլրանա Արթուր Նահապետյանի նշանակման 100 օրը, եւ այս ժամանակահատվածում նա համակարգից ազատել է 15-ից ավելի անձանց, որոնց մեծ մասը քննիչներ եւ վարչության պետեր են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular