Ինչ ծրագիր ունի Զելենսկին զորահավաքն արագացնելու համար. FT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշանակել է Ցամաքային զորքերի նոր հրամանատար՝ երկրում զորահավաքի գործընթացն արագացնելու համար։ Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Զելենսկին նշանակել է Ցամաքային զորքերի նոր հրամանատար։ Կիևը հույս ունի արագացնել զորահավաքը՝ բարձրագույն ռազմական ղեկավարության վերադասավորումների միջոցով», - նշում է հրատարակությունը։