ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթ է ունեցել ազգի առջև՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ գործողությունից հետո։

Ամերիկացի առաջնորդի հայտարարության հիմնական թեզերն էին.

-հարվածների նպատակն էր սահմանափակել Իրանի միջուկային կարողությունները։

-Իրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտները լիովին ոչնչացվեցին։

-Թեհրանը պետք է խաղաղություն կնքի։

-Իրանի վրա ապագա հարձակումները կարող են շատ ավելի վատ լինել։

-Իրանի կողմից Միացյալ Նահանգների դեմ ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ավելի լուրջ արձագանքի։

-Կամ խաղաղություն կգա, կամ Իրանը կբախվի շատ ավելի վատ ողբերգության, քան այն, ինչին մենք ականատես ենք եղել վերջին ութ օրվա ընթացքում: Հիշե՛ք, դեռ շատ թիրախներ կան:

Ամերիկացի առաջնորդը նաև շնորհակալություն հայտնեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ասելով, որ նրանք աշխատել են «այնպես, ինչպես ոչ մի թիմ նախկինում չի աշխատել»։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն;

Հունիսի 22-ի առավոտյան Թրամփը հայտարարեց ԱՄՆ ռազմական հաջող գործողության մասին, որի ընթացքում Ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում: Axios պորտալը, հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, հաղորդել է, որ Թրամփի վարչակազմը նախապես զգուշացրել էր Իսրայելին Իրանի վրա սպասվող հարձակման մասին:

«Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով Իրանի իշխանություններին, հաղորդել է, որ Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտները ենթարկվել են օդային հարվածների: Իրանի քաղաքական որոշումների նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզաեին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը իր բոլոր «հարստացված միջուկային նյութերը» տեղափոխել է անվտանգ վայր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular