ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը և ՄԱԳԱՏԷ-ն հարվածներից հետո հայտարարություն են տարածել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի միջուկային անվտանգության ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել, նշելով՝ որ Ֆորդո, Նաթանզ և Սպահան միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումից հետո կատարվել է անհրաժեշտ հետաքննություն՝ միջուկային աղտոտվածության տարածման հնարավորության վերաբերյալ։

«Աղտոտման նշաններ չեն արձանագրվել։ Վերոնշյալ վայրերի շրջակայքում ապրող բնակիչներին վտանգ չի սպառնում»,- նշված է հայտարարության մեջ։  

Իրանում երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոուի վրա հարձակումներից հետո ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ այս պահի դրությամբ ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել: 

Նշենք, որ ԱՄՆ-ն գիշերը հարվածել է  Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյին։

Կադրերը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular