ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15/6 հասցեում պարսիկ և հնդիկ քաղաքացիները անվտանգության աշխատակցին ծեծի են ենթարկել և դիմում են փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 17-ին ժամը 02։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 18/3 հասցեի մոտ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 28-ամյա Մոհամմեդ Ղասեմ Շայեգանինեջադին և 38-ամյա Մոսայեբ Ալիղոլի Ջահանդիդեը վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Արտաշես Մ․-ի և Երևանի բնակիչ 37-ամյա Աշոտ Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular