Հայաստանում կառավարությանը քննադատելը կարող է հավասարեցվել դավաճանությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում մշակվում է դավաճանության մասին նոր օրենսդրական ակտ, RT-ին ասել է «Եվրասիա» ընկերությունների խմբի խորհրդի անդամ Միկա Բադալյանը, գրում է News.ru–ն: Նրա խոսքով, փաստաթղթում հստակ կսահմանվի, որ կառավարությունը գործում է բացառապես ժողովրդի շահերից ելնելով: Օրինագծի դրույթների համաձայն` պաշտոնական մարմինների դեմ ուղղված ցանկացած գործողություն կդասակարգվի որպես դավաճանություն: Այդ հոդվածով մեղադրվող անձանց համար նախատեսվում է գույքի և ակտիվների բռնագրավում: Ակնկալվում է, որ օրենքը կարող է ընդունվել հաջորդ ամսվա ընթացքում:
Բադալյանը այդ նախաձեռնությունն անվանել է «մոլդովական սցենարի կրկնօրինակում»։ Նրա կարծիքով, առաջիկա օրերին կարելի է սպասել ռուսամետ գործիչների ձերբակալությունների։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հրաժարականի մասին։ Պաշտոնական հրամանագրի համաձայն գերատեսչության ժամանակավոր ղեկավարությունը փոխանցվել է փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։
Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Բորոդայը News.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Փաշինյանի ներկայիս քաղաքականությունը կարող է հանգեցնել հայկական պետականության անհետացմանը առաջիկա տասնամյակներում։ Նրա կարծիքով, ներկայիս ընթացքը նպաստում է բնակչության զանգվածային արտահոսքին և ազգային ինքնության աստիճանական կորստին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը