ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկեղեցիների հալածանքները, որոնք սկսվել էին Ուկրաինայում և դրսևորվել Մոլդովայում, այսօր շարունակվում են Հայաստանում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ։ Հորդանանցի ուղղափառ պատմաբան և գրող Յակուբ Ասաիդն է նման կարծիքով կիսվել ria.ru–ի հետ զրույցում։ «Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գործը պարզապես ձերբակալություն չէ, այլ այնպիսի վտանգավոր փուլի նշան, որը սկսվել էր Ուկրաինայում, ապա հասել Մոլդովա և ուղղված եղել եկեղեցիների դեմ։ Այսօր Հայաստանում տեղի ունեցողը դուրս է գալիս քաղաքական կամ իրավական վեճերից և վերածվում է ժողովրդի, նրա եկեղեցու և պատմության հետ բախման», - ասել է նա:

Պատմաբանի խոսքով Կարապետյանը ձերբակալվել է ոչ թե իր հարստության կամ ազդեցության պատճառով, այլ այն պատճառով, որ նա հիմնադրել է բարեգործական հիմնադրամ, որն ավելի քան 15 տարի աջակցել է եկեղեցիներին, կրթությանը, առողջապահությանը, որբերին, ինչպես նաև հոգևոր և մշակութային նախագծերին ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ արտերկրում։ «Նրա ձերբակալությունը նրա եկեղեցամետ դիրքորոշման և Հայ Առաքելական Եկեղեցու հետ համերաշխության հետևանք է աշխարհիկ իշխանությունների կողմից սանձազերծված արշավի ֆոնին, որոնք հրապարակայնորեն եկեղեցիներն անվանում են «չուլաններ» և վիրավորում հայ ժողովրդի հոգևոր խորհրդանիշները», - հավելել է Ասաիդը։

Հորդանանցի պատմաբանը նշել է, որ եկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը։ Նրա խոսքով մարդկանց հոգևոր հիմքի հետ հակամարտությունը կարող է առաջացնել բևեռացում հասարակության մեջ և լուրջ բախում նրանց միջև, ովքեր ենթարկվում են իշխանություններին, և նրանց միջև, ովքեր հետևում են իրենց խղճին և եկեղեցուն ոգեշնչված Սուրբ Հոգով, այլ ոչ թե քաղաքական հրահանգներով կամ ընտրական ճնշումներով։ «Այս մոտեցման շարունակությունը կարող է հանգեցնել եկեղեցու ներսում պառակտման, ինչպես տեղի ունեցավ Ուկրաինայում և Մոլդովայում, ինչը սպառնում է հայ ժողովրդի միասնությանը։ Հետևաբար, Կարապետյանը, որին ես համարում եմ մեծ բարերար, պետք է ազատ արձակվի», - ընդգծել է Ասաիդը։ Հիշեցնենք, որ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը  ձերբակալվել է Հայաստանում, այն բանից հետո, երբ հայտարարել է իշխանությունների հարձակումների ֆոնին Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ) աջակցելու մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular