ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի ԶՈւ-ն զանգվածային հարված է հասցրել Իսրայելին՝ օգտագործելով կամիկաձե հրթիռներ և ԱԹՍ-ներ: Այս մասին հայտնել Է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), փոխանցում է Mehr գործակալությունը։

«Իսրայելի գրավյալ տարածքները հրթիռակոծվել են հյուսիսից հարավ», - ասված է հաղորդագրության մեջ:

Հարվածների թիրախների թվում են Թել Ավիվը, Հայֆան, Աշկելոնը, Աշդոդը, Ակկոն, Ցֆաթը և այլ քաղաքներ: ԻՀՊԿ ներկայացուցիչների խոսքով՝ գործողության ընթացքում օգտագործվել է նոր մարտավարություն, որը թույլ է տվել ընդգրկել ավելի մեծ թվով օբյեկտներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular