ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու այսօրվա նիստը բազմահարց է լինելու։ Մենք տեղեկացանք, որ նիստում քննարկվելու է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

«Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանը հաստատեց՝ ասելով, որ այն հունիսի 23-ին՝ Իրավական հանձնաժողովում քննվել է եւ ստացել բացասական եզրակացություն։ Ավագյանը փոխանցեց, որ նախագծի հեղինակը «Ազգային առաջընթացից» Հայկ Գրիգորյանն է, հիմքում այն է դրել, որ Գալստյանը ավագանու նիստերին չի մասնակցում։ Մինչդեռ Ավագյանը հանձնաժողովի նիստում պարզաբանել է, որ Գալստյանը տնային կալանքի տակ է, չներկայանալն իրենով չէ պայմանավորված։

Նշենք, որ նախորդ տարվա փետրվարին իշխանական խմբակցություններն արտահերթ նիստում «Հանրային ձայն»-ի օգնությամբ մանդատից զրկեցին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին, այժմ էլ, ըստ էության, «Ազգային առաջընթաց»-ը թեմա է գտել եւ ուզում է հին վրեժը լուծել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular