ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Մետա» ընկերության «WhatsApp» հաղորդագրությունների հավելվածն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աշխատակիցների կողմից օգտագործվող սարքերում։

«Ռոյթերսի» տվյալներով՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի գլխավոր վարչական պաշտոնյան երկուշաբթի օրը տեղեկացրել է Կոնգրեսի աշխատակիցներին, որ «WhatsApp»-ն արգելված է։

Axios-ի կողմից ձեռք բերված էլեկտրոնային նամակում ասվում է, որ կիբերանվտանգության գրասենյակը WhatsApp-ը վտանգավոր է համարել օգտատերերի համար՝ տվյալների պաշտպանության վերաբերյալ թափանցիկության բացակայության, պահված տվյալների կոդավորման բացակայության և դրա օգտագործման հետ կապված հնարավոր անվտանգության ռիսկերի պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular