ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաhացու վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Արցախի պողոտայում՝ «Անի» հանրախանութի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուսի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ շտապօգնության ժամանումը՝ դեպքի վայրի հարևանությամբ գործող յուղման կետի և հանրախանութի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին հետիոտնը գիտակցության չգալով մահացել է: 
  
Տարածքը սահմանազատել են պարեկները և գնդի հրամանատար Ա. Իսախանյանի հանձնարարականով՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանը վարորդի անվտանգությունից ելնելով նրան տեղափոխել է անվտանգ վայր: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular