Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվել
ԻՐԱՎՈՒՆՔ
Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությանը։
«Ձերբակալված տղամարդու մոտ հայտնաբերվել է թմրանյութ՝ կանեփ», - ասել է գործակալության աղբյուրը։
Նա նաև հայտնել է, որ տղամարդը Կահիրեից Մինսկ տարանցիկ թռիչքով թռչում էր միայնակ, նա ուղեկցորդներ չի ունեցել։ Վերջինս երկու ժամ անցկացրել է Շերեմետևոյում։
Քննության տվյալներով՝ մեկ օր առաջ տղամարդը, գտնվելով օդանավակայանի ժամանման գոտում՝ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելով, բռնել է երեխային, բարձրացրել նրան և զգալի ուժով նետել է գետնին։ Տղան հոսպիտալացվել է։ Տղամարդու հանցավոր գործողությունները կանխվել են միջադեպի ականատեսների կողմից։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։